«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիից» (0:3)։
«Նրանք հետնապահին բնորոշ ֆուտբոլ են խաղում: Ոչ մի բարձրակարգ թիմ այսպես ֆուտբոլ չի խաղում։ Զարմանալի է, թե ինչ է կատարվում խաղադաշտում»: — Կարրագերի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
«Մանչեսթեր Սիթին» 24 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի երրորդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Բորնմութին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան նոյեմբերի 4-ին։