«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հայրը կարող է լինել Վենեսուելայում։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնում է լրագրող Վիքի Դավիլան՝ վկայակոչելով Կոլումբիայի դատախազ Ֆրանցիսկո Բարբոսայի խոսքերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոլումբիայում փոխհրաձգության ժամանակ խաղացողի հայրը փրկվել է առևանգողներից։ Փոխհրաձգության արդյունքում ֆուտբոլիստի հոր չորս առևանգողներից երկուսը մահացել են։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգողները ծրագրել են շարժվել Կոլումբիա-Վենեսուելա սահման՝ պատանդին հարևան երկիր տեղափոխելու մտադրությամբ։ Այնուամենայնիվ, դեռևս պաշտոնական հաստատում չկա, որ Լուիս Դիասի հայրը փրկվել է առևանգողների ձեռքից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դիասի ծնողներն իրենց մեքենայով շրջելիս են եղել խաղացողի հայրենի քաղաքում՝ Կոլումբիայի Գուաջիրա դեպարտամենտում՝ Բարանկասում, երբ նրանց ճանապարհը կտրել էին մոտոցիկլետներով առևանգողները: Կոլումբիացի ֆուտբոլիստի մորն ու հորը առևանգման վայրից տարել են սեփական մեքենայով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի մայրը փրկվել է։