«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա գերմանացու համար պայքարում են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»: Երկու ակումբներն էլ հետևում են ֆուտբոլիստի խաղին։ Նշվում է, որ Մուսիալան պատրաստ է հեռանալ մյունխենյան թիմից, եթե իրեն շատ խաղաժամանակ չտրամադրեն։
Այս մրցաշրջանում Մուսիալան անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։