«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» հետևում է 24-ամյա իսպանացու խաղին։ Կիսապաշտպանով հետաքրքրված է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։