«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) խոսել է.
«Խաղից հետո ես տղաներին ասացի, որ մենք շատ լավ խաղացինք: Բայց մենք դեռ պետք է բարելավենք մեր խաղը: Գոլերը ֆանտաստիկ էին, ինձ դուր եկավ մեր ցուցաբերած համբերությունը, կրեատիվությունը, միմյանց հետ շփվելու ձևը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը: