«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0).
«Սա մեր լավագույն հաղթանակներից մեկն է՝ հատկապես արտագնա խաղում: Տանը խաղալը մի փոքր ավելի հեշտ է, քանի որ երկրպագուները մեզ հետ են, նրանք մեզ աջակցում են, էներգիա են ստեղծում: 3:0 հաշվով այստեղ հաղթելը նշանակում է, որ սա մեր լավագույն ելույթներից մեկն է: Երկրորդ խաղակեսում մենք իսկապես լավ խաղացինք: Մենք շատ գոհ ենք խաղից, շատ գոհ ենք երեք միավորից»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: