«Լիոնի» մարզիչը վնասվածք է ստացել «Մարսելի» հետ խաղից առաջ ավտոբուսի վրա հարձակումից հետո։
Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել» – «Լիոն» հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 23:45-ին։
Le Parisien-ի փոխանցմամբ՝ «Լիոնի» ավտոբուսի վրա քարերով հարձակվել են «Վելոդրոմ» մարզադաշտ տանող ճանապարհին։ Կոտրվել է մեքենայի ապակին:
Ապակու բեկորները հարվածել են «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի դեմքին։ Իտալացին արյունահոսություն է ունեցել: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Ենթադրվում է, որ Գրոսոյի օգնական Ռաֆֆայել Լոնգոն նույնպես վիրավորվել է, երբ ապակին հարվածել է նրա աչքին։ Գրոսոյին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Նրան վիրակապել են:
Խաղը կայանալու-չկայանալու մասին որոշում կկայացվի շուտով։