Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
«Զինագործները» մտադիր են փորձել ձեռք բերել ֆրանսիացուն, սակայն մադրիդյան ակումբը չի պատրաստվում վաճառել իրենց խաղացողին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղից հետո Չուամենին վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայել է։