Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, հարձակվող Ալեքսանդր Իսակը խաղադաշտ կվերադառնա մինչև նոյեմբերի 25-ը:
Այսպիսով, «կաչաղակների» շվեդ հարձակվողը կկարողանա խաղադաշտ դուրս գալ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ խաղում։
24-ամյա Իսակը վնասել էր աճուկը հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (0:1):
2023/24 մրցաշրջանում Շվեդիայի հավաքականի խաղացողը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 12 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։