Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստի անունը, ով կարող է հանդես գալ ներկայիս «Մանչեսթեր Սիթիում»:
«Եթե «Մանչեսթեր Սիթին» ընտրեր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից որևէ մեկին, ապա, հավանաբար, միայն մեկին կվերցներ:
Խոսքս Մարկուս Ռեշֆորդի մասին է: «Քաղաքաբնակներին» բացի նրանից ոչ ոք պետք չէ։
Բրունո Ֆերնանդե՞շ․․․ Նա կմնար պահեստայինների կազմում և դժվար թե հայտնվեր հիմնական կազմում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մնացած խաղացողներն ընդհանրապես այնտեղ խաղալու հնարավորություն չունեն»,- մեջբերում է Ռեդնապին The Sun-ը։