«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի մասին, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել է մերսիսայդյան ակումբը։
«Ինձ շատ է դուր գալիս նա և՛ որպես խաղացող, և՛ որպես մարդ: Լավ է տեսնել, որ Ռայանը նորից սկսում է հավատալ ինքն իրեն: Ակնհայտ է, որ սա կարևոր պահ է ցանկացած խաղացողի համար, բայց հատկապես երիտասարդի համար։ Հիանալի է: Դեռ շատ բան կա, որ կարելի է բարելավել, և դա լավ նորություն է, քանի որ բոլորը կարող են տեսնել նրա ներուժը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։