«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Ջուդ Բելինգհեմը աշխարհի լավագույններից մեկը դառնալու ճանապարհին է, տեսեք, թե ինչ է նա անում Անգլիայի հետ: Ջուդի ադապտացիան բացարձակապես տպավորիչ էր։ Չնայած նա երիտասարդ է, բայց մեծ ճնշում կա նրա վրա՝ խաղալու նման մեծ թիմում, բայց Ջուդը գլուխ է հանում դրանից։ Սա արժանի է գովասանքի։
Հարկ է նշել նաև, թե որքան հիանալի է նա ազգային հավաքականում։ Եթե նա անընդհատ պահպանի այս մակարդակը, ապա, անկասկած, կարելի է անվանել լավագույններից մեկը»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։