Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է Անգլիայի առաջնությունը փոխել Իսպանիայի Լա Լիգայի հետ, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։
«Ման․Սիթիի» ղեկավարները տեղյակ են արգենտինացու նկատմամբ հետաքրքրության մասին և պատրաստ են վաճառել նրա տրանսֆերը։
Պրեմիեր լիգայի չեմպիոնը ցանկանում է Ալվարեսի տրանսֆերից վաստակել առնվազն 92 միլիոն եվրո, հայտնում է Football Insider-ը։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթից»։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է անգլիական թիմի 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։