Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայրի մասին։
«Հարին պետք է բնավորություն ցույց տար: Նախկինում նա երբեք նման իրավիճակում չէր հայտնվել, ուստի պետք է ճիշտ արձագանքեր։
Նա լավ մարզավիճակ է ձեռք բերել ու կշարունակի այդպես խաղալ: Մարզիչը գիտի, որ կարող է հույս դնել իր վրա: Մագուայրն իսկապես լավն է այս պահին»,- Ռիոյի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Այս մրցաշրջանում Մագուայրը մանկունիանցիների կազմում մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։