Հոկտեմբերի 27-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերսի» և «Ֆենիքս Սանսի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Լեյքերսի հաղթանակով 100:95 հաշվով։
Հաղթող թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Էնթոնի Դևիսն էր, ով գրանցեց դաբլ-դաբլ՝ 30 միավոր և 13 անդրադարձ: Եվս 21 միավոր վաստակեց Լեբրոն Ջեյմսը։
Սանսի կազմում լավագույնը Քևին Դյուրանտն էր՝ 39 միավոր և 11 անդրադարձ:
Մեկ այլ խաղում հանդիպեցին «Միլուոկի Բաքսը» և «Ֆիլադելֆիան»։ Հանդիպումն ավարտվել է Բաքսի հաղթանակով՝ 118:117 հաշվով։