Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը մասնակցել է հոկտեմբերի 24-ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում տեղի ունեցած՝ Աշխարհի կարատեի ֆեդերացիայի (WKF) կոնգրեսին, որտեղ քննարկվել են Աշխարհի կարատեի ֆեդերացիայի առաջիկա տարիների ծրագրերը:
Քննարկման է դրվել նաև 2025թ Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը , որը բավարարվել է:
Սա հայկական կարատեի պատմության մեջ կլինի 1-ին անգամը, երբ միջազգային պաշտոնական առաջնությունը կանցկացվի Հայաստանում:
Հիշեցնենք նաև, որ նախնական համաձայնություն կա Հայաստանում անցկացնելու նաև 2027թ Եվրոպայի կարատեի պատանիների, մեծահասակների և մինչև 21 տարեկանների առաջնությունը: