Ռեդ Բուլի հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը խոստովանել է, թե որ պայմանով պատրաստ կլիներ չհաղթել Ֆորմուլա 1-ի Գրան Պրիում ամբողջ մրցաշրջանի ընթացքում։
«Եթե ՊՍՎ-ն հաղթի Չեմպիոնների լիգան, այդ դեպքում ես համաձայն կլինեի մի ամբողջ տարի չհաղթել մրցավազքում», — Ֆերստապենի խոսքերն է մեջբերում GPFans-ը։
Ֆերստապենը բազմիցս խոստովանել է իր սերը ֆուտբոլի հանդեպ և համակրանքն Էյնդհովենի թիմի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՊՍՎ-ն 2022/23 մրցաշրջանում Նիդեռլանդների ֆուտբոլի առաջնությունում (Էրեդիվիզի) զբաղեցրել է երկրորդ տեղը և այս մրցաշրջանում երկիրը ներկայացնում է Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում։