«Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կոպենհագենի» հետ խաղում (1:0) «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանի և պաշտպան Հարի Մագուայրի խաղի մասին։
«Մագուայրն ու Օնանան լռեցրել են ատողներին»,- գրել է Օզիլը սոցցանցում։
30-ամյա պաշտպանի գոլը մանկունիանցիներին բերեց առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
27-ամյա դարպասապահը 90+7-րդ րոպեին պաշտպանել է դարպասը 11 մետրանոցից։