«Ասթոն Վիլայի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել հարձակվող Նիկոլո Ձանիոլոյի հետ կապված իրավիճակի մասին, որը մեղադրվում է անօրինական խաղադրույքների մեջ։
««Ասթոն Վիլան» կարող է հաստատել, որ Նիկոլո Ձանիոլոն աջակցում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC) և համապատասխան մարմիններին՝ ենթադրյալ անօրինական բուքմեյքերական գործունեության հետաքննության հարցում: Ֆուտբոլիստը հանդիպել է նաև ակումբի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ձանիոլոն նորմալ մարզվում է հիմնական թիմի հետ և հասանելի է «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ այս շաբաթավերջին կայանալիք խաղից առաջ: Ակումբը այլևս մեկնաբանություններ չի անի, քանի որ գործընթացը շարունակվում է»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ձանիոլոն մասնակցել է անօրինական խաղադրույքներ կատարելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Կորոնան, ով, ըստ նրա, ունի տվյալներ, որոնք ապացուցում են, որ ֆուտբոլիստն իրականում խաղադրույքներ է արել։ Լրագրողն արդեն համագործակցություն է սկսել իրավապահ մարմինների հետ։