«Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խոսքերին, որը ցանկություն է հայտնել ակումբի հետ հաղթել Լա Լիգան և Չեմպիոնների լիգան։
«Մենք գիտենք Արսեն Զախարյանի երազանքների մասին՝ թիում հաստատվելու, ինչպես նաև «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Ակումբը կիսում է նրա ցանկությունները, և մենք հույս ունենք, որ դրանք կիրականանան»,- Sport24-ի հետ զրույցում ասել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավարը:
Չեմպիոնների լիգայի D խմբում «Ռեալ Սոսյեդադը» 4 միավորով 1-ին տեղում է։ Լա Լիգայում թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։