«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի սկաուտները հետևել են Նիգերիայի հավաքականի խաղացողի խաղին։
Գերմանացի մասնագետը փոխարինող է փնտրում Մոհամեդ Սալահին, որը կարող է հեռանալ «Լիվերպուլից»: Կլոպը կարծում է, որ Օսիմհենը հարմար թեկնածու կլիներ Սալահին փոխարինելու համար:
2024 թվականի հունվարին Սալահը կարող է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ տեղափոխվել։