The Athletic-ը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր մարզադաշտերի վարկանիշը՝ լավագույնից մինչև վատագույն:
Հաշվի են առնվել մի քանի գործոններ՝ խաղի ընթացքում մարզադաշտում տիրող մթնոլորտը, տրիբունաներից բացվող տեսարանը, մարզադաշտի տրանսպորտային հասանելիությունը և գտնվելու վայրը, ինչպես նաև բուն մարզադաշտի դիզայնը։
Առաջին տեղը զբաղեցրել է Պրեմիեր լիգայի գործող առաջատարի՝ «Տոտենհեմի» մարզադաշտը, երկրորդը՝ «Նյուքասլի» մարզադաշտը՝ «Սենթ Ջեյմս Պարկը»։
Լավագույն եռյակը եզրափակում է «Օլդ Թրաֆորդը»: Չորրորդ տեղը զբաղեցնում է «Արսենալի» մարզադաշտը, հինգերորդը՝ «Էնֆիլդը» («Լիվերպուլ»):
Վատագույն երեք մարզադաշտերն են «Քրիսթալ Փելասի», «Լութոն Թաունի» և «Բորնմուտի» մարզադաշտերը։
Հետաքրքիր է, որ «Էթիհադ» մարզադաշտը, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», նույնիսկ չի մտել լավագույն տասնյակ և զբաղեցրել է միայն 11-րդ տեղը։