«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալասը խոսել «զինագործների» կիսապաշտպան Կայ Հավերցի մասին։
«Այս պահին Կայ Հավերցն ինձ չի տպավորել: «Արսենալին» միանալուց հետո նա ոչինչ չի արել: Գուցե նա նաև խփել է, բայց դա միայն այն պատճառով է, որ Մարտին Էդեգորը թույլ տվեց նրան իրացնել 11 մետրանոցը: Հավերցը դեռ ոչինչ ցույց չի տվել, և կարծում եմ, որ նա խնդիրներ ունի։
Չեմ կարծում, որ «Արսենալը» պետք է պայմանագիր կնքեր Կայ Հավերցի հետ։ Կարծում եմ, որ դա սխալ էր: Եթե դուք ծախսում եք 60 միլիոն ֆունտ հարձակվողի վրա, ապա ակնկալում եք, որ նա նվազագույնը 15 գոլ կխփի մեկ մրցաշրջանում: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա: «Զինագործները» ժամանակ չունեն։ Մրցաշրջանը կարող է երկար լինել, բայց ակումբներին անհապաղ արդյունքներ են պետք: Հավերցը «Չելսիում» էր 3 տարի և լավ գիտի Պրեմիեր լիգան: Կարող է որոշ ժամանակ տևել նոր թիմում հաստատվելու համար, բայց նա արդեն ապրում էր Լոնդոնում: Ֆուտբոլիստները պետք է անհապաղ հարմարվեն, նրանք ժամանակ չունեն», — Գալասի խոսքն է մեջբերում The Sun-ը: