«Միլանը» հետևում է Հարի Մագուայերի շուրջ ստեղծված իրավիճակին և դիտարկում է նրա տեղափոխության տարբերակը, հաղորդում է talkSPORT-ը։
Նշվում է, որ ՄՅՈՒ-ի պաշտպանը մերժել է «Վեսթ Հեմի» առաջարկը և կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Նա անցյալ շաբաթ Անգլիայի հավաքականի կազմում մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկեց, որ կվերանայի իր դիրքորոշումը, եթե չկարողանա կանոնավոր խաղաժամանակ ստանալ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ:
«Վեսթ Հեմը» շարունակում է հետաքրքրվել Մագուայերի ծառայություններով, սակայն, ըստ աղբյուրի՝ «Միլանը» և իտալական մի քանի ակումբ ևս հետևում են իրավիճակին: