«Նյուքասլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբայի նկատմամբ։ Ֆուտբոլիստը հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Բրենթֆորդի» և «Ֆուլհեմի» հետ, որոնք նույնպես աչք են դրել 24-ամյա խաղացողի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» վաղուց է հետաքրքրված անգլիացի ֆուտբոլիստով:
Չալոբան «Չելսիի» սան է: Կապույտների հիմնական թիմում նա անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում պաշտպանը երբեք խաղադաշտ դուրս չի եկել։