Կիսապաշտպան Արդա Թուրանը, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», նշել է, որ մտադիր է պահել կապը կատալոնական ակումբի հետ.
«Այս պահին ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ, քանի որ դեռ պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ցանկանում եմ պահել պայմանագիրս «Բարսելոնայի» հետ: Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանում ես մեկ այլ արտասահմանյան ակումբում: Սակայն, եթե ինձ զանգահարեն «Գալաթասարայից», ես ուրախ կլինեմ օգնել նրանց: «Գալաթասարայը» միակ ակումբն է, որտեղ ես պատրաստ եմ տեղափոխվել ցանկացած պայմաններով՝ առանց աստղաբաշխական պայմանագրի»,- Թուրանի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարին Թուրանը ժամանակից շուտ ավարտեց վարձակալությունը «Իսթանբուլ Բաշաքշեհիր»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրանը «Իսթանբուլից» հեռանալուց հետո կվերադառնա «Գալաթասարայ», որի սանն է հանդիսանում: