«Матч» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան Instagram-ի իր էջում պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի մասին հարցին։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Թիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել Ռոմաշկինային, վերջինս էլ դրական պատասխան է տվել։
«Ձեր ծնողները դեմ չէի՞ն, որ ռուսի հետ չե՞ք ամուսնանում», — հարցրել Ռոմաշկինայի երկրպագուներից մեկը:
«Սկսենք նրանից, որ Նաիրն այնքան էլ «ոչ ռուս» չէ, որքան ձեզ թվում է։ Նրա հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ստացվում է՝ 50/50։ Բացի այդ, նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ապրել այնտեղ, ապա տեղափոխվել Մոսկվա։
Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Եվ գրեթե ամբողջ աշխարհում ոչ ոք չի զարմանում, որ տարբեր ազգությունների, ռասաների և կրոնների մարդիկ կարող են հարաբերություններ հաստատել և երջանիկ ընտանիքներ ստեղծել: Ինչպես ասում են՝ բոլոր սահմանափակումները մեր գլխում են։ Ինչ վերաբերում է իմ ծնողներին, ապա նրանք միայն երջանիկ են և շատ են սիրում Նաիրին»,- գրել է Ռոմաշկինան։