«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսն ակնարկել է, որ դժգոհ է Պեպ Գվարդիոլայի թիմում խաղաժամանակի սղությունից։
«Ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ։ Ես նույնպես։ Ինձ պետք է խաղային պրակտիկա, և վերջին մեկուկես տարում այդքան հաճախ չէի խաղում։ Դա միակ բանն է, որ ուզում եմ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,-Ֆիլիպսի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆիլիպսը «Լիդս Յունայթեդի» սան է։ Կիսապաշտպանը միացել է «Մանչեսթեր Սիթիին» անցած ամռանը Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյակիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 3 խաղ։