«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակատիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղի մասին։
«Ես զրուցել եմ նրա հետ երկու տարի առաջ, երբ մենք խաղում էինք Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայում։ Հետո նա ցանկանում էր խաղից հետո ինձ հետ մարզաշապիկներով փոխանակվել։ Մեզ հաջողվեց շփվել։ Ես ասացի, որ նա պետք է իսպանական ակումբ տեղափոխվի։
Ես բոլորովին զարմացած չեմ նրա ներկայիս հաջողություններով։ Ես խաղացել եմ նրա դեմ և գիտեմ, թե որքան ուժեղ է նա։ Նա տեղափոխվեց իրեն հարմար թիմ։ Ամբողջ աշխարհը վայելում է նրա խաղը։ Բայց ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթ օրը «Սևիլիայի» դեմ խաղում նա մի փոքր ավելի վատ կգործի»,- Ռակիտիչի խոսքն է մեջբերում RTVE-ն։
Այս մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։