Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակի (3:1) մասին։
«Երբեմն որակավորումը հեշտ է թվում, բայց շնորհակալություն տղաներին, քանի որ դա այդպես չէ: Մենք ունեինք ամենադժվար խմբերից մեկը, վերջին տարիներին տեսել եք, որ մի քանի խոշոր երկրներ չեն մասնակցում մեծ մրցաշարերի, մենք որակավորվել ենք ընտրական փուլի ավարտից երկու խաղ առաջ, ինչը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով ենք գնում։
Մենք կարող ենք վայելել այս հաղթանակը, դա իսկապես հիանալի ելույթ էր բոլորի կողմից, նույնիսկ երբ մենք պարտվում էինք, խուճապ չկար: Մենք հանգստություն պահպանեցինք»,- Քեյնի խոսքն է մեջբերել BBC-ն։