«Չելսին» դիտարկում է Վիկտոր Օսիհենին ձեռք բերելու տարբերակը:
Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, «կապույտները» շարունակում են հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվողի ծառայություններով: Հավանաբար լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին հունվարին։
Ըստ լուրերի՝ նիգերիացի հարձակվողին դուր չի գալիս աշխատել Ռուդի Գարսիայի հետ, որը նեապոլյան թիմը գլխավորել է ամռանը։
Այս մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայի 8 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։