FourFourTwo-ն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
«Արսենալի» հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Լավագույն եռյակը եզրափակում է Ալան Շիրերը, ով, ի դեպ, Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։
Լավագույն տասնյակում են նաև Ուոյն Ռունին, Ռայան Գիգսը, Էրիկ Կանտոնան, Սթիվեն Ջերարդը, Ֆրենկ Լեմպարդը, Պատրիկ Վիեյրան և Փոլ Սքոուլզը։