«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալը մեկնաբանել է իտալացի ֆուտբոլիստի անօրինական խաղադրույքների և մոլախաղերից կախվածության մեղադրանքների հետ կապված իրավիճակը։
«Հուսով եմ, որ մոլախաղերից կախվածության հետ կապված այս խնդիրը ի վերջո կօգնի փրկել Սանդրոյի կյանքը, ինչպես շատ այլ երիտասարդ տղաների, որոնք տառապել են նույն խնդրից:
Սանդրոն հասկացավ, որ պետք է կենտրոնանա այս խնդրի լուծման վրա և ամենայն վճռականությամբ մոտենա մոլախաղերից կախվածության դեմ պայքարի խնդրին»,- Տոնալիի գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Նյուքասլի» խաղացողը վաղուց ընտանիքի և մտերիմների մոտ խոստովանել էր, որ կախվածություն ունի մոլախաղերից։