Երեքշաբթի օրը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր երեկոյան Եվրո-2024-ի ընտրական փուլի բոլոր խաղերում մեկ րոպե լռությամբ կհարգվի Բելգիա-Շվեդիա խաղից առաջ Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչության երկու զոհերի հիշատակը»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի Բելգիա-Շվեդիա խաղից առաջ սկանդինավյան թիմի երկու երկրպագու գնդակահարվել էր։