Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռասմուս Հոյլունդն ասել է, որ ցանկանում է հասնել Էրլինգ Հոլանդի խաղամակարդակին։
«Հուսով եմ, որ մի օր կկարողանամ հասնել նրա խաղամակարդակին, բայց այս պահին կարծում եմ, որ դեռ վաղ է:
Էրլինգն ամեն դեպքում աշխարհի լավագույն հարձակվողն է, եթե ոչ լավագույն ֆուտբոլիստը։ Ես իսկապես չեմ ուզում համեմատվել նրա հետ, բայց հուսով եմ, որ մի օր կարող եմ հասնել նրա խաղամակարդակին։
Ես ընդամենը 20 տարեկան եմ։ Տեսնենք, թե ինչպես կավարտվի ամեն ինչ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի հավաքականի հարձակվողը TV2-ին: