Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հունաստանի հետ հանդիպումը (1:0)։
«Մենք պետք է խաղի ելքը վճռեինք դեռ 11 մետրանոցից առաջ: Հունաստանը խաղադաշտ դուրս բերեց 3 հարձակվողի և հանկարծ խաղացողները հայտնվեցին իրենց դիրքերում։ Մենք հարմարավետ առաջին խաղակես անցկացրինք, բայց պետք է 11 մետրանոցը դիպուկ իրացնեինք։ Դրանից հետո հանդիպումն այլ կերպ ընթացավ։ Մենք շարունակեցինք հավատալ ինքներս մեզ։ Հունաստանը հնարավորություններ չստեղծեց, բայց մենք պետք է շատ զգույշ լինեինք, որպեսզի չզիջեինք»,- Կումանի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: