Եվրո-2024-ի ընտրական փուլում Նիդեռլանդների հավաքականը Աթենքում հաղթանակի հասավ Հունաստանի թիմի նկատմամբ։
Հյուրերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում։ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Վան Դեյկը։
Այս խաղից հետո Նիդեռլանդների հավաքականը 12 միավորով 2-րդն է։ Նույնքան միավոր ունի նաև 3-րդ տեղում գտնվող Հունաստանը։