«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, պնդում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ ամռանը «Սիթին» պատրաստ չէին բաց թողնել 27-ամյա անգլիացուն՝ Կևին դե Բրույնեի վնասվածքի և Իլկայ Գյունդողանի՝ «Բարսելոնա» հեռանալու պատճառով։
Ֆուտբոլիստը նույնպես վճռական էր տրամադրված՝ փորձելով տեղ գրավել «Սիթիի» մեկնարկային կազմում, սակայն այժմ Ֆիլիպսը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, որպեսզի չկորցնի իր տեղը Անգլիայի հավաքականում Եվրո-2024-ի ժամանակ։
Այս մրցաշրջանում Ֆիլիպսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 5 հանդիպում։