«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին շարունակում է մնալ «Ինտերի» տրանսֆերային նպատակների ցանկում։
Այս ամառ իրանցի ֆուտբոլիստը մոտ էր «Միլան» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց:
Լրագրող Կարլո Լաուդիսայի տեղեկության համաձայն՝ միլանյան ակումբն այս պահին ֆավորիտ է Տարեմիի տրանսֆերային մրցավազքում: Ա Աերիայի գրանդն արդեն սկսել է աշխատել հունվարյան տրանսֆերի վրա:
Մեհդի Տարեմիի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, ուստի իտալական ակումբը հույս ունի ձեռք բերել ֆուտբոլիստին էժան գնով։