Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իրժի Յարոշիկը Sport24-ի հետ զրույցում 2023/24 մրցաշրջանի 1/3-ի արդյունքներով նշել է ՌՊԼ-ի լավագույն խաղացողին։
«Կրասնոդարն» արժանիորեն զբաղեցնում է առաջին տեղը։ Չեմ ասի, որ նրանք ունեն Մեսսի, բայց նրանք ունեն այնպիսի հետաքրքիր խաղացող, ինչպիսին Էդուարդ Սպերցյանն է։ Նա Ռուսաստանի առաջնության առաջատար խաղացողներից է։
Պատահական չէ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Դա նրան լրացուցիչ խթան կհանդիսանա լավագույնս հանդես գալու և նույնիսկ ավելի լավ կենտրոնանալու մարզումների և խաղերի ժամանակ:
Եթե «Կրասնոդարը» շարունակի գլխավորել աղյուսակը, ապա դժվար թե նրան բաց թողնեն։ Չնայած, գիտեք, կարող է առաջարկ լինել, որն ակումբը չկարողանա մերժել։ Բայց այն, որ թոփ-ակումբները հետաքրքրված են նրանով, հիանալի է», — ասել է Յարոշիկը։