Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն ասել է՝ ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։
«Ինձ համար լավագույնը Դիեգո Մարադոնան է։
Նա անհավանական էր «Նապոլիում» և երբեք ոչ ոք այլևս նման բան չի անի այս ակումբի համար»,- մեջբերում է Վիկտոր Օսիմհենի խոսքերը իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։
Դիեգո Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991 թվականներին, որի կազմում երկու անգամ նվաճել է Սկուդետտոն։