Լրագրող Պիրս Մորգանը խոսել է ընթացիկ տարում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետության մասին։ 38-ամյա հարձակվողը 42 խաղում խփել է 46 գոլ։
««Մանչեսթր Յունայթեդում ենթադրաբար խնդիրը Ռոնալդուն էր: Տեն Հագին պետք է հեռացնեին, իսկ Կրիշտիանուին պահեին ու դարձնեին թիմի ավագ»,- գրել է լրագրողը սոցցանցերում։
Ռոնալդուն անցած տարվա վերջին հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից»։ 2023 թվականի հունվարին նա միացել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրին»։