«Բրայթոնի» ճապոնացի վինգեր Կաորու Միտոման գրավել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Ճապոնիայի հավաքականի Ֆուտբոլիստի խաղը հիացրել է «Բարսելոնայի» մարզիչներին ու սկաուտներին։ Միտոմայի տրանսֆերային մրցավազքին միացել է նաև «Չելսին», որը պատրաստ է ավելի քան 90 մլն եվրո վճարել (80 մլն ֆունտ) ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը» և «Բավարիան»:
Միտոմայի գործող պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: