Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 1000-րդ հանդիպումն է անցկացրել կարիերայում։
Խորվաթ ֆուտբոլիստի համար Ուելսի հավաքականի հետ հանդիպումը հոբելյանական էր։ Ֆուտբոլիստը խաղացել է Խորվաթիայի հավաքականի մեկնարկային կազմում։
Հոկտեմբերի 15-ին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 8-րդ տուրի խաղում հանդիպեցին Ուելսի և Խորվաթիայի հավաքականները։ Ուելսը 2-1 հաշվով հաղթեց Խորվաթիային։
Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Խորվաթիայի հավաքականի կազմում նա դարձել է ԱԱ-ի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր։