«Հանովերի» պաշտպան Տիմո Հուբերսը վարակվել է կորոնավիրուսին, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստը վարակվել է անցած շաբաթվա վերջին՝ Հիլդեսհայմում կայացած միջոցառման ժամանակ: Այս պահի դրությամբ խաղացողը տանը գտնվում է կարանտինում:
Նշվում է, որ «Հանովերը» բժշկակական ստուգում է անցկացրել իր բոլոր խաղացողների և ակումբի աշխատակիցների հանար՝ վիրուսի առկայությունը պարզելու համար, սակայն թեստերը տվել են բացասական արդյունք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբներից մեկի սեփականատերը նույնպես վարակվել է է կորոնավիրուսով: