«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեին։ Նա Մուհամեդ Սալահին փոխարինելու գլխավոր հավակնորդն է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է Սանեի համար վճարել ավելի քան 80 միլիոն ֆունտ (մոտ 93 միլիոն եվրո): Այս պահին մերսիսայդցիների ռեկորդային ձեռքբերումը ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն է, ում համար վճարել են գրեթե նույնքան գումար։ Բացի անգլիական ակումբից, Սանեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Մոհամեդ Սալահը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Հիշեցնենք, որ Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 144 հանդիպման, որոնցում դարձել է 45 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։