Իսպանիայի Գերագույն դատարանը կքննի Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ հարկային խարդախության գործով արդարացման դեմ պետական դատախազության բողոքարկումը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ դատախազությունը երկրորդ անգամ համաձայն չէ Մադրիդի Արդարադատության բարձրագույն դատարանի՝ Ալոնսոյին հարկերից խուսափելու գործով անմեղ ճանաչելու որոշման հետ։ Մեղադրող կողմի տվյալներով՝ 2010-2012 թվականներին իսպանացի մասնագետը պետական գանձարան չի վճարել մոտ 2 միլիոն եվրո հարկ։
Հիշեցնենք, որ Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականին։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում յոթ տուրից հետո թիմը վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։