Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին մարզիչ Խորխե Դ’Ալեսանդրոն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին իր կարծիքով։
«Նա Ալֆրեդո դի Ստեֆանոյի վերամարմնավորումն է: Նա իսկական փլեյմեյքեր է, որը լավագույնս է հանդես գալիս: Ալֆրեդոն հիանալի էր «Ռեալում» խաղալու այն տարիներին, երբ ֆուտբոլիստների համար նպաստավոր պայմաններ չկային։ Պատկերացրեք՝ ինչի կարող է հասնել Խուլիանը ֆուտբոլում ներկա պահին։ Նա հարձակման մեքենա է: Նրա անունը Խուլիան Ալվարես է՝ Սկալոնի ավազակախմբի տղան:
Այս տղան ոչնչով չի զիջում Ալֆրեդոյին. նա խաղում է բոլոր դիրքերում, աշխատում է պաշտպանությունում։ Նա ցույց է տալիս նոր սերնդի ֆուտբոլ։ Ես դա ասում եմ ամենայն հարգանքով Դի Ստեֆանոյի հանդեպ, ով հանճար էր և իմ մտերիմ ընկերը»,- Դ’Ալեսանդրոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։