Եվրո-2024-ի ընտրական փուլում Նիդեռլանդների հավաքականը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։
Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականը 18 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։