«Վեսթ Հեմը» կրկին մտածում է Հարի Մագուայերի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ձմռանը լոնդոնցիները կարող են նոր փորձ կատարել՝ բանակցելու պաշտպանի տրանսֆերի շուրջ։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի դիմադրի գործարքին։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ «Վեսթ Հեմի» հետաքրքրության մի մասը պայմանավորված է նրանով, որ հունվարին Կուրտ Զուման կարող է տեղափոխվել սաուդյան թիմ:
Ընթացիկ մրցաշրջանում Մագուայերը Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 խաղ։